Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ադրբեջանցիներին թույլ չեն տալիս վերաբնակվել գրավված տարածքներում․ նրանք հիասթափված են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում շատ քիչ բան գիտեն Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների, այդ երկրում տիրող հանրային տրամադրությունների մասին: Ադրբեջանում ազատ մամուլ գրեթե գոյություն չունի, սոցիալական ցանցերը գտնվում են խիստ վերահսկողության տակ, հասարակությունն ապրում է տեղեկատվական շրջափակման մեջ: Պատերազմում հաղթանակի էյֆորիան կամաց վերածվում է հիասթափության: Մինչևպատերազմը ադրբեջանցիները հավատում էին, որ իրենց վատ կյանքի, բոլոր դժբախտությունների պատճառը Հայաստանի կողմից իրենց տարածքների օկուպացիան է, ամբողջ երկրի փողը գնում է բանակի ու պատերազմի նախապատրաստության վրա, բավարար է իրենք պատերազմում հաղթանակ տանեն՝ Արցախը գրավեն, միանգամից երջանիկ կյանք կսկսվի: Մինչդեռ երկու տարի է՝ իրենց բանակը վերահսկում է Արցախի մի մասն ու հարակից շրջանները, իսկ իրենք նույնիսկ այնտեղ ազատ գնալու, շրջելու հնարավորություն չունեն:

Ադրբեջանական մեր աղբյուրները պատմում են, որ այդ երկրում հանրային լուրջ դժգոհություն է հասունանում Ալիեւի եւ նրա կլանի դեմ: Պատերազմի ավարտից գրեթե երկու տարի անց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ոչ միայն չեն բնակեցվում, այլեւ փակ են անգամ այդ տարածքներում նախկինում ապրածների համար: Կան տուրիստական երթուղիներ, եւ ցանկացողները կարող են առցանց տոմս պատվիրել ու երեք ժամով այցելել որոշ թույլատրելի տարածքներ: Այս պահին գործում է տուրիստական երեք ուղղություն` Շուշի, Աղդամ, և վերջերս բացվել է նաև Ֆիզուլին: Բաքվից դեպի Շուշի երթուղին արժե 20 մանաթ, որը համարժեք է 10 եվրոյին: Այդ գումարի մեջ է մտնում 3-ժամյա շրջայցը Շուշիի մի քանի փողոցներում: Շրջայցի մեկնածները պատմում են, որ իրենք ինքնուրույն չեն եւ չեն կարող գնալ ցանկացած վայր: Յուրաքանչյուր ավտոբուս ունի իր էքսկուրսավարը, եւ խումբը գնում է միայն այն վայրերը, որոնք արտոնված են իշխանությունների կողմից: Երեք ժամից ավելի մնալը կամ առավել եւս՝ գիշերելը բացառվում է: Նման սահմանափակումները հիմնավորվում են անվտանգության երաշխիքների բացակայությամբ. Հայերն ամբողջ տարածքը ականապատել են, սխալ քարտեզներ են տվել, մարդկանց տեղաշարժը հղի է վտանգներով և այլն: 

Շուշի գնացած ադրբեջանցի մեր զրուցակիցն ասում է, որ քաղաքում ընդհանրապես քաղաքացիական բնակչություն չկա, միայն զինվորականներ են: Քաղաքում գործում են երեք խանութ եւ մեկ հյուրանոց, որոնք սպասարկում են զինվորականներին եւ շինարարներին: Միակը, որ այս պահին կատարվում է, քաղաքի մզկիթի կառուցումն է՝ քանդված երեք բազմաբնակարան շենքերի տեղում: Շուշիում հայերի կողմից վերանորոգված եւ խնամված երկու մզկիթ կա, թե ինչ տրամաբանությամբ է կառուցվում երրորդը, մանավանդ որ քաղաքում քաղաքացիական բնակչություն չկա, պարզ չէ: Ադրբեջանցի մեր զրուցակիցն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, դա արվում է ի հեճուկս Իրանի իշխանությունների: Երկու մզկիթներն էլ կառուցվել են Արցախում իրանական տիրապետության ժամանակաշրջանում, եւ հիմա Ալիեւն ուզում է իրանցիներին ցույց տալ, որ ինքը կարող է կառուցել ավելի հզոր ու ավելի շքեղ կառույց, քան իրանական խաները: Շուշիի հայկական թաղամասը, որտեղ մինչև 1988-ը հայեր են ապրել, ընդհանրապես ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Մինչեւ 1992 թվականին Շուշիի ազատագրումը ադրբեջանցիները նրանց ստիպեցին լքել քաղաքը եւ տեղափոխվել Ստեփանակերտ:

Շուշի վերադառնալ ցանկացողները վերջերս դիմել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, նույնիսկ միտինգանման բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց պատասխանել են, որ կկարողանան վերադառնալ միայն նրանք, ովքեր ունեն բացառապես Շուշիի գրանցում եւ ոչ մի տեղ հետագայում ժամանակավոր կամ մշտական գրանցում չեն ստացել: Այդպիսիք գրեթե չկան, որովհետև մարդիկ աշխատանքի, բնակարանային ապահովման կամ այլ նկատառումներով այս տարիներին գրանցվել են ինչ-որ տեղ: Գումարած 30 տարիների ընթացքում շուշեցիների ընտանիքներում ծնվածները, ովքեր ընդհանրապես Շուշիի գրանցում չէին կարող ունենալ: Ստացվում է, որ որեւէ մեկն իրավունք չի ստանա վերադառնալ եւ ապրել այդ քաղաքում, բացի Ալիեւից ու իր ընտանիքից:

Մյուս շրջանների հետ կապված էլ գրեթե նույն վիճակն է: Երբ Քելբաջարի, Ֆիզուլու եւ մյուս շրջանների նախկին գյուղաբնակները դիմում են իշխանություններին՝ պահանջելով հնարավորություն տալ՝ վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են, որ այդ գյուղերը քանդվել են հայերի կողմից եւ վերականգնման ենթակա չեն: Տները քանդված են, իսկ հողերի նկատմամբ սեփականության իրավունք չունեն. Ադրբեջանում հողային ռեֆորմը կամ հողերի սեփականաշնորհումն արվել է ավելի ուշ: 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղատնտեսական նշանակության տարածքները, իհարկե, մշակվում են, բայց ոչ թե անհատ գյուղացիների կամ ֆերմերների, այլ Ալիևի և մերձիշխանական այլ կլաններին պատկանող ագրոհոլդինգների կողմից: Ադրբեջանում նույնիսկ հումոր են անում, որ Ալիեւը հեռուստատեսությամբ կոչ է արել իր ընտանիքին պատկանող ագրոհոլդինգին՝ ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում, ինչն ավելի շատ բարձրաձայն մենախոսության է նմանվել, քան՝ հանձնարարության:

Ադրբեջանում խոսում են, որ պատերազմում զոհվեցին հազարավոր շարքային ընտանիքների երեխաներ, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, իսկ հաղթանակի արդյունքներից օգտվում են բացառապես Ալիևի և մերձիշխանական մի քանի խմբավորումներ: Օրինակ, վերջերս սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցը հաշմանդամության կարգ ստանալու համար դիմած սպային ասել է, որ թեև նա կորցրել է մի երիկամը, բայց չի կարող հաշմանդամության կարգ ստանալ, քանի որ ևս մի երիկամ ունի: Հիմա Ալիևը հասարակությանը նոր պատերազմի է պատրաստում, բայց մարդիկ այլեւս խանդավառված չեն նոր պատերազմի հեռանկարով, որովհետեւ տեսան, որ նախորդ պատերազմը պետք էր միայն Ալիևին: 

«Երկրի բյուջեից միլիարդներ է ծախսվում այդ տարածքներում ճանապարհներ, օդանավակայաններ ու այլ ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Փաստացի, այդ ամենն արվում է մեկ մարդու կամ մեկ ընտանիքի համար, որ իրենց ուզած ժամանակ կարողանան գնալ իրենց կալվածքները եւ հիանան իրենց նոր ունեցվածքով: Չնայած Բաքվի արտաքին փայլին ու շքեղությանը, նավթից ու գազից ստացվող միլիարդավոր դոլարների եկամտին, Ադրբեջանում տնտեսական վիճակն ավելի վատ է, քան Հայաստանում, ինչը խոսում է այս իշխանության որակի մասին»,- եզրակացնում է մեր զրուցակիցը»: