ՄԱԿ փորձագիտական խումբը պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած է համարել առնվազն 109 անձի. փաստաբանՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. փոխնախարարԿասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունըՊապոյանը ՍՊԸ-ներից մեկի հետ քննարկել է ձկնատեսակների՝ ԵՄ արտահանման հնարավորությունըՀայաստանը կարող է ԱՄՆ-ին հանձնել ձերբակալված ռուսաստանցի Ալեքսանդր ԵրմակովինՆարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըՈ՞վ կարող է կնքահայր դառնալ. մեկնաբանում է Զաքարիա Սրբազանը (տեսանյութ)Դավիթ Առուշանյանը հնգօրյա արձակուրդ է գնումԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes CLA»-ը կողաշրջվել է․ կինը և անչափահաս երեխաները հոսպիտալացվել են
Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ. News.am (տեսանյութ)
Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԿարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե. Արթուր ԴանիելյանԵկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան Երևանի մետրոպոլիտենի դեպոյի աշխատակիցները վագոնային ընթացիկ պարկից նորոգել և գիծ են դուրս բերել երեք վագոնանի մեկ շարժակազմ Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել ենՄեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինըՄեղադրում են Փաշինյանի բմբուլներն օդ հանելու գրառման համար․ Օսիպյան
Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում ջրասուզակ Վահե Մելքոնյանը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը
Սյունիքի մարզ ՄԻՊ այցից հետո` բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակել
Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգիԱյսօր ժամը 11-ից Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 1 օր ջուր չի լինի Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր. ԱբրահամյանԱյսօր լույս չի լինի բազմաթիվ հասցեներում
Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել
Ալափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն, կա 2 զոհ և 3 վիրավորՄուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Axios․ Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորության մասին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». իհարկե՝ ոչ. Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Միջազգային քրեական դատարանը ճգնաժամի մեջ է. ԱՄՆ սպառնալիքները և ներքին խնդիրները Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա ԱՄՆ բանակում հաստատել են իրենց զինծառայողների մահը Հորդանանում Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Հրապարակվել է երկրների համաշխարհային վարկանիշն ըստ ինտերնետի արագության. ո՞ր տեղում է Հայաստանը Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ Պատարագ Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներինԶԼՄ-ներ․ Wildberries-ի պահեստին հասցված հարվածների վնասը կարող է գերազանցել 100 մլրդ ռուբլին Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Արսենալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո Ադրբեջանում զինծառայող է զոհվել զորավարժությունների ժամանակ Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Մամուլ

Ես ցավում եմ, որ մարդ է մահացել, այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում. դատավորը ցավում է, բայց չի զղջում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա մայիսի 18-ից գտնվում էր կալանքի տակ։ Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նաեւ Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանին էր կալանքի սանկցիաներ տվել։ Ալեքսանյանը, հիշեցնենք, մինչեւ դատավոր դառնալը քննիչ է եղել՝ 2018-2022 թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, երբ ղեկավարը Սասուն Խաչատրյանն էր։ Նա այսօր դարձել է իշխանության «սրտի դատավորներից», որոնք գրեթե բոլոր դեպքերով պատրաստ են կալանքի որոշում կայացնել նրանց նկատմամբ, ովքեր խոսում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ 

Մենք կապ հաստատեցինք կալանքի որոշումը կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում պրոդյուսերի մահվան մեջ, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացրել եւ կալանքի որոշում կայացրել մտավորականի նկատմամբ, որը քրեորեն պատժելի արարք չէր կատարել, ուղղակի քննադատել էր Փաշինյանին և նրա իշխանությանը։ 

Դատավորն ասաց․ «Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որեւէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում ա կալանքի օրինականությանը եւ հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որեւէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որևէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որեւէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»։ Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մահվանը, Ալեքսանյանն ասաց․ «Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, և միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։

Նկատեցինք, որ միայն Արմեն Գրիգորյանի մասով չէ ինքը կալանքի սանկցիաներ տվել, այլ բանտարկյալներ եւս կան, ովքեր քաղաքական ենթատեքստով են կալանավորված, սակայն դատավորն ընդհատեց մեզ․ «Ներողություն եմ խնդրում, ցանկացած անձ կարող է հայտարարել, որ ինքը քաղաքական բանտարկյալ է։ Չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ։ Շնորհակալություն», և անջատեց հեռախոսը։ Նրա խոսքերից հասկացանք, որ դատավորը ցավում է, բայց չի զղջում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: