ԱՄՆ-ն Էստոնիային կվաճառի HIMARS բազմակի հրթիռային համակարգեր
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Էստոնիային 500 միլիոն դոլարով HIMARS բազմակի հրթիռային համակարգերի վաճառքին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Պենտագոնի պաշտպանական համագործակցության վարչությանը հղումով։
«Պետդեպարտամենտը հավանություն է տվել M142 հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքն Էստոնիային մինչև 500 միլիոն դոլար գնահատված արժեքով», - ասվում է գերատեսչությունում:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Էստոնիան խնդրել է մինչև վեց HIMARS MLRS, մինչև 36 GMGLRS կառավարվող բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հրթիռային պատյաններ և հրթիռներ: