Ահազանգ Հովիկ Աբրահամյանի մարզից
Երևան-Դվին, Երևան-Արտաշատ երթուղին բնականոն չի աշխատում արդեն մի քանի օր, ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների քանակը կտրուկ նվազել է: Այս մասին newspress.am-ին ահազանգել են մի շարք քաղաքացիներ, որոնք օգտվում են երթուղուց:
Երթուղին սպասարկող վարորդների հետ զրույցում պարզեցինք, որ ավտոբուսների կտրուկ նվազումը պայմանավորված է տվյալ երթուղին սպասարկող մեքենաների անսարքությամբ և, որ ամենակարևորն է, մարդկանց քանակով: Ինչպես նշեց մեր զրուցակից վարորդը` կան գյուղեր, որտեղ ուսանողներ գրեթե չկան, ինչպիսին օրինակ` Արևշատը, Դվինը: Մինչդեռ ժամանակին այս գյուղերից միջինը օրական 20 ուսանող է Երևան եկել:
Մեր զրուցակից վարորդների խոսքով` այս օրերին իրենց աշխատանքը այնքան էլ եկամուտ չի բերում և հազիվ են կարողանում վառելիքի ծախս հոգալ, քանի որ անկախ աշխատած ու չաշխատած օրերից` իրենց գրպանից ամսեկան մոտավորապես 170.000 դրամ են տալիս ուղեգրի համար և գիծը սպասարկող ՍՊԸ-ին: Վարորդնեը չգիտեին, թե երբ կսկսվի իրենց բնականոն աշխատանքը`կամ արդյոք կսկսվի:
Նշենք, որ ըստ վարորդների Երևան-Դվին «գիծը» պատկանում է «ՀՈՎ և ՎԱՐԴ» ՍՊԸ-ին, որի տնօրենը `Հովհաննիսյան Լիպարիտը արդեն 7 ամիս է, ինչ մահացել է, և դեռ նոր տնօրեն չի նշանակվել: Հովիկ Աբրահամյանի մարզում, ինչպես ասում են, ինչ-որ բան այնպես չէ: