Այս լուսանկարից մի քանի րոպե անց Արմեն Գրիգորյանը մահացավ
Լուսանկարիչ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այս լուսանկարից մի քանի րոպե անց Արմեն Գրիգորյանը մահացավ:
Իսկ Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը անգիտակից ու տգետ մասսաների հոգիների փառավորումն էր իրենց ղեկավարի կողմից:
Նրան սպանեց տգիտության ավերիչ ուժը, որը մինչ այս պահը մոլեգնում է Հայաստանում:
Չլիներ տգիտության իշխանությունը, Արմենն ու հազարավոր երիտասարդներ ողջ կլինեին:
ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵՐԻՉ ՈՒԺ Է....
Աստված հոգիդ լուսավորի, Արմեն ջան»: