Բայդենը ժամանել է Պաղեստին՝ Մահմուդ Աբասի հետ հանդիպման համար
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Բեթղեհեմ՝ հանդիպելու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, հայտնում է The Washington Post-ը։
Իսրայելի հետ երկօրյա բանակցություններից հետո կարճատև հանդիպում կկայանա Պաղեստինի առաջնորդի հետ։ Սպասվում է, որ ԱՄՆ նախագահը կհայտարարի Պաղեստինին 200 միլիոն դոլարի հավելյալ օգնության մասին։ Նա ավելի վաղ խոստացել էր 100 միլիոն դոլար հատկացնել հիվանդանոցներին, որոնք սպասարկում են արևելյան Երուսաղեմի պաղեստինցիներին:
Չնայած ֆինանսական աջակցությանը, փորձագետները կարծում են, որ Ջո Բայդենը ոչ մի նոր դիվանագիտական նախաձեռնություն չի առաջադրի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար։