Թուրքիային վնաս հասցնելու փորձերը դատապարտված են ձախողման․ Էրդողան
Թուրքիային, մասնավորապես նրա տնտեսությանը վնաս հասցնելու փորձերը դատապարտված են ձախողման, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կանխման վեցերորդ տարվան նվիրված տեսաուղերձում, փոխանցում է Anadolu-ն։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան չի նահանջում ահաբեկչական կազմակերպությունների հարձակումների դիմաց։
«Մենք պատրաստվում ենք դիմակայել սպառնալիքներին՝ կանխելով դրանք»,- ասել է նա։