Կրեմլը մեկնաբանել է եվրոպացի վարչապետների հրաժարականները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականները։
«Սա նշված երկրներից յուրաքանչյուրի ներքին գործն է։ Մենք ոչ մի կերպ չենք պատրաստվում սրան միջամտել, մենք դրա հետ կապ չունենք։ Սա այն ամենն է, ինչ կարելի է ասել»,- ասել է Կրեմլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:
Հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Միաժամանակ նա կշարունակի վարչապետի պարտականությունները կատարել մինչև հոկտեմբեր, երբ տեղի կունենան իշխող կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ևս հրաժարական է տվել։