Ես 250 տոկոսով վստահ եմ, որ HIMARS-ից հրթիռների արձակումը իրականացվում է ամերիկացիների և բրիտանացիների կողմից․ Վլադիմիր Երանոսյան
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային փոխանցված HIMARS բազմակի հրթիռային համակարգերը վերահսկվում են ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից։
Այս մասին Ukraina.ru կայքին ասել է պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վլադիմիր Երանոսյանը։
«Ես 250 տոկոսով վստահ եմ, որ HIMARS-ից հրթիռների արձակումը իրականացվում է ամերիկացիների և բրիտանացիների կողմից»,- կարծում է փորձագետը։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը HIMARS-ի զինամթերքի պահեստ են ոչնչացրել։