Նրա կորուստով Գյումրիում մի բաց տեղ է մնալու. մահացել է Արտուշ Մկրտչյանը (լուսանկարներ)
Այսօր առավոտյան էլ տխուր լուր իմացանք՝ մահացել է Գյումրու «Ստիլ» գրաֆիկայի ցուցասրահի և թանգարանի հիմնադիր, սեփականատեր, քաղաքի մշակույթի բաժնի նախկին պետ Արտուշ Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի ֆեյսբուքյան էջից:
«Գիտեմ այս օրերին շատերն են գրելու նրա մասին, շատերս ենք ափսոսալու, որովհետև նա լավ ընկեր էր, համեստ և շփվող, նրա կորուստով իրոք Գյումրիում մի բաց տեղ է մնալու:
Նա իրոք սիրում էր իր քաղաքը, մշակութային մարդ էր, քաղաքի մշակույթը հարստացնում էր իրական աշխատանքով և ոչ ամենևին դատարկ խոսքերով...
Ցավակցում ենք հարազատներին և ընկերերին...»,-ասվում է գրառման մեջ: