Իսրայելը հաստատել է Իրանում գործողությունների մասին
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդական Էյալ Հուլաթան դարձել է իսրայելցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով հրապարակայնորեն հաստատել է Իսրայելի գործողություններն Իրանում 2022 թվականին, գրում է The Jerusalem Post-ը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավականին հաճախ ենք գործել Իրանում»,- ասել է նա 13-րդ ալիքին պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երուսաղեմը կգործի ուղղակի Թեհրանի դեմ նույնիսկ ԱՄՆ-ի ճնշման դեպքում:
Ըստ հրապարակման` թեև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նախկինում հաստատել էին Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության «Մոսադ»-ի գործողությունները Իրանում 2022 թվականին։
Նման հայտարարություններ են արել նաև ամերիկյան աղբյուրները։