Համաշխարհային պատերազմների պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է իր բոլոր տեսակի հրթիռները
Համաշխարհային պատերազմների պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը օգտագործեց իր բոլոր տեսակի հրթիռային զենքերը՝ հարվածներ հասցնելով Ուկրաինային։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ, գնդապետ Յուրի Իգնատը։
«Աշխարհում ոչ մի տեղ նման բան չի եղել, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ այդ հարձակումները հետ մղելու համար»,- Իգնատի խոսքը մեջբերում է korrespondent.net-ը։
Միաժամանակ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը 2,5 ամիս չի թռել Ուկրաինայի օդային տարածքով և փոխել է մարտավարությունը։