Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ավտոբուսները խափանվել են. պահեստամասեր չկան, որ նորոգեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանցիներն ու մայրաքաղաքի տրանսպորտից օգտվողները տեւական ժամանակ է՝ դժգոհում են, որ տրանսպորտը շատ վատ է աշխատում, քաոսային վիճակ է ստեղծվել՝ «ժամերով» սպասում են կանգառներում, որ տրանսպորտ գա, բայց շատ ուշ է գալիս։ Դժգոհում են նաեւ ավտոբուսային գծերից, որ ոչ միայն շատ ուշ-ուշ են գալիս եւ գերբեռնված, այլեւ վատ են կազմված երթուղիները և մարդկանց հարմար չեն։ Մեզ ասացին, որ անկանոն երթեւեկության և ուշ-ուշ ժամանելու պատճառն ավտոբուսների անսարքությունն է։ Մի քանի օր է՝ քսանից ավելի ավտոբուս խափանված-կանգնած է, ու չեն կարողանում համապատասխան պահեստամասերը ճարել, որ նորոգեն ու նորից գիծ վերադարձնեն։

Քաղաքապետարանից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ տեխնիկական խնդիր կա «Higer» մակնիշի ավտոբուսների հետ կապված, քանի որ վերջինները բավական հին են: 

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը երեք անգամ մրցույթ է հայտարարել՝ նշված ավտոբուսների համար ավտոպահեստամասեր ձեռք բերելու նպատակով, սակայն մասնակիցների բացակայության պատճառով մրցույթները չեն կայացել: Արդյունքում որոշում է կայացվել պահեստամասերը ձեռք բերել ուղիղ գնման միջոցով: Արդեն օգոստոսին պահեստամասերը կներկրվեն Հայաստան, և խափանված ավտոբուսները սեպտեմբերին կրկին կսկսեն շահագործվել»,- ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը։ Ինչ վերաբերում է Zhong Tong ավտոբուսներին, ապա Սարդարյանն ասաց, որ այս մեքենաների սպասարկման հետ կապված խնդիրներ չկան: 

Հիմա ամառ է, և բավականին թերբեռնված է քաղաքային տրանսպորտը․ մարդկանց մի հսկա զանգված արձակուրդում է, քաղաքում չէ, չեն գործում դպրոցներն ու բուհերը։ Այսինքն՝ ուսանողության և դպրոցականների մի հսկա հատված այսօր չի օգտվում մայրաքաղաքային տրանսպորտից։ Եթե այսօր նման խնդիրներ կան, եւ տրանսպորտը չի բավարարում, կարող ենք պատկերացնել, թե սեպտեմբերին, երբ բոլորը վերադառնան աշխատանքի, երբ սկսեն գործել ուսումնական հաստատությունները, ինչ կարող է կատարվել Երևանում։ Այնպես որ, Երևանի քաղաքապետարանն ավտոբուսները նորոգելու եւ նորից գիծ վերադարձնելու շատ ժամանակ չունի՝ ընդամենը մեկուկես ամիս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: