Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Փաշինյանն իրենով արեց «Սաշիկի արագաչափերի» բիզնեսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հաստատեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը։ Դրանով հրաժարվում են, այսպես կոչված, «Սաշիկի արագաչափերից», որոնք, իրականում, Սաշիկինը չէին, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։ Եվ նա հենց այդպես էլ բնութագրեց, որ դրանով ավարտվում է «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը։

Բանն այն է, որ պետության տեսալուսանկարահանող սարքերի ձեռքբերման ու դրանց աշխատանքի կազմակերպման հարցով մինչ այս պահը զբաղվում էր «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, որը կապում էին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ այդ կապը չապացուցեցին, բայց նաեւ դրա հաշվին հեղափոխություն արեցին ու եկան իշխանության՝ հետագայում ներողություն անգամ չխնդրելով իրենց տարածած ստերի եւ անհիմն հայտարարությունների համար։ Այսօր այդ գործառույթը խլում են «Սեքյուրիթի դրիմից» եւ տալիս ամբողջությամբ պետությանը՝ ստեղծելով վերը նշված ՊՈԱԿ-ը։ «Եթե կարճ ձեւակերպենք, կայացնում ենք հետեւյալ որոշումը. այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, մենք վերցնում եւ իրականացնում ենք պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:


Գիտեք՝ այս պատմությունը որտեղից է սկսվել, ժամանակի ընթացքում բազմիցս ենք դրան անդրադարձել, նախկինում ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակահատվածում՝ եւս: Բայց, ըստ էության, այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ էինք հայտարարել եւ փորձել ենք հնարավորինս այդ մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը եւ տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար են օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում եւ այլն:

Մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես ֆունդամենտալ ձեւով փակել: Ինչո՞ւ ավելի շուտ եւ ավելի արագ չէինք կայացնում այս որոշումը, որովհետեւ գործառույթն ինքնին բավական բարդ է, եւ մեր հիմնական խնդիրը հետեւյալն էր՝ արդյոք կկարողանա՞նք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել: Բավական երկար ժամանակ աշխատանքներն արվել են, համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձեւով կիրականացվեն, եւ այլեւս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասն ում հետ պետք է բաժանի:

Մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, մնացածն արդեն մեր ներքին քննարկումների հարցն է: Ըստ էության, արձանագրենք, որ, պայմանականորեն ասած, «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, եւ գործառույթը դառնում է լիարժեք պետական»,- ինքնախոստովանանքով հանդես եկավ ընդդիմադիր եղած շրջանում «Սաշիկի արագաչափերի» հետ կռիվ տված Փաշինյանը։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Այդ սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

Նախատեսվում է, որ նշված ՊՈԱԿ-ը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաեւ դեղատների, զենքի առեւտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առեւտրի իրականացման վայրերի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների եւ խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերն իրականացվելու են ոստիկանության տարեկան բյուջեի հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: