Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արմեն Ավետիսյանը Փաշինյանի «սիրուն աչքերի» համա՞ր է իր հյուրանոցը նվիրել պետությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը՝ մասնավոր անձին հինգ միլիարդ դրամով վաճառվելուց հետո։ Հիշեցնենք․ «Գոլդեն փելեսը» կառուցել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, ով 2018-ի իշխանափոխությունից հետո այն «ինքնակամ» նվիրեց պետությանը, որպեսզի ազատվի քրեական հետապնդումից։ Պետությունն էլ մինչեւ վերջերս չէր կարողանում աճուրդով վաճառել այն, մի քանի անգամ աճուրդը չկայացավ, մինչև գտնվեց Նարեկ Նալբանդյան անունով գնորդը, ու գործարքը կայացավ։ Հյուրանոցը վաճառվեց Նարեկ Նալբանդյանին «ապառիկ», այսինքն՝ 5 տարվա ընթացքում մաս-մաս վճարման տարբերակով։

Ավետիսյանն ասաց, որ գնորդը պայմանագրով ստանձնել է ներդրումային պարտավորություն՝ նվազագույնը 3.5 մլրդ դրամի չափով, եւ պետությունն այդ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում վերահսկողություն է իրականացնելու։

«Որքանով տեղյակ եմ, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր հյուրանոցային համալիրի կառուցում եւ շահագործում՝ միջազգային բրենդների հետ համագործակցության արդյունքում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ ներդրումային ծրագիրը բնականոն ընթացքով գնում է»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

- Պետությունը որոշեց «ապառիկ» տարբերակով վաճառքն իրականացնել, քանի որ չէ՞ր կարողանում գնորդ գտնել և միանգամից վաճառել գույքը։

- Նաեւ դա կարող է լինել որոշման կայացման վրա ազդող գործոններից մեկը, որովհետեւ, ինչպես նշեցի, բիզնեսի համար, բնականաբար, դժվար է միանգամից մեծ քանակությամբ կանխիկ գումար ներդնել գույք ձեռք բերելու վրա։ Պետությունն էստեղ արտոնություն է տրամադրում ներդրողներին՝ հնարավորություն է տալիս իրականացնել ներդրումային ծրագիր եւ ընթացքում իրականացնել նաեւ պետության նկատմամբ ունեցած պարտականությունները։ Եվ մեծ գործարքների դեպքում հիմնականում մենք նախատեսում ենք տարաժամկետ վճարման հնարավորություն։

Մենք ունենք հիմա արդեն իսկ հայտարարված մի քանի մրցույթներ՝ Օրբելու 23, Պարույր Սեւակի 5/1 հասցեներում եղած խոշոր գույքերի, որոնցով նույնպես նախատեսել ենք տարաժամկետ վճարում։

- Կասկածներ կան, որ այդ խոշոր տարածքները, որոնք պետությունը վաճառում է, ձեռք են բերելու իշխանությանը մերձ գործարարներ, օլիգարխներ, ինչպե՞ս եք ապահովելու, որպեսզի պահպանվեն մրցութային հավասար պայմաններ, և չստացվի այնպես, որ դա ձեռք բերեն իշխանամերձ օլիգարխները, ասենք՝ Խաչատուր Սուքիասյանը, Հովիկ Աբրահամյանը․․․

- Մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը, մենք դրա մասին բազմիցս հայտարարել ենք, մենք մեր մրցույթներն իրականացնում ենք հրապարակային՝ հայտարարությունների, ծանուցումների եւ այլ հարթակների միջոցով փորձում ենք տարածել, եւ եթե որեւէ տեղեկություն կա, որ կարող է որեւէ կերպ սահմանափակվել ինչ-որ մեկի մասնակցությունը, ես կխնդրեմ փոխանցել ինձ։

- Իսկ «Գոլդեն փելեսի» գնորդը հենց Նարեկ Նալբանդյա՞նն է, ինչպես գրվել էր մամուլում, թե՞ նրա հետ փոխկապակցված այլ անձինք կան։

- «Գոլդեն փելեսի» գնորդը «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերը կարող են փոխվել, կարող են ավելանալ, կարող են պակասել։ Մենք գործ ունենք իրավաբանական անձի հետ։

- Դուք, վստահ եմ, ծանոթ եք այն արձագանքներին, որ սա կասկածելի գործարք է, որ Նարեկ Նալբանդյանն իշխանությանն առընթեր մարդ է, սկզբում Ռոմանոս Պետրոսյանի հետ էին կապում, հետո պարզվեց՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործընկերն է։ Դուք այստեղ որեւէ կասկածելի բան չե՞ք տեսնում, հատկապես որ պետությունը որոշել է ապառիկ կարգով վաճառել այդ գույքը, և տպավորություն է, թե իշխանություններն իրենց մեջ պետական գույքը մեջ-մեջ են անում։

- Նախ նշեմ, որ պետությունը հայտարարել է տվյալ պայմաններով բաց, հրապարակային մրցույթ։ Ես ոչ միայն վստահեցնում եմ, որ որևէ կասկածելի երեւույթ այդ գործարքում չկա, այլ նաեւ հստակ բացառում եմ ցանկացած նման շահարկման իրավացիություն, և նման շահարկումները որևէ կյանք ունենալու իրավունք չունեն, որովհետև պրոցեսը եղել է թափանցիկ եւ բաց։

- Սա մեր երկրի պատմության մեջ կարծես առաջին դեպքն է, երբ մասնավորից տարածք է վերցվում, մասնավորեցվում է, եւ այդ տարածքը հետո պետությունը չի կարողանում կառավարել։ Հիմա, այս դեպքում իմաստը ո՞րն էր՝ հետհեղափոխական ալիքի տակ ինչ-որ մեկից ինչ-որ հանգամանքներում վերցնել կամ խլել տարածք, դարձնել պետական գույք եւ դրա ձեռքը կրակն ընկնել՝ չկարողանալով այդ տարածքը նորմալ շահագործել։

- Իհարկե, եթե ես չեմ սխալվում, էդ տարածքը ո՛չ խլվել է, ո՛չ էլ վերցվել է ինչ-որ մեկից, այլ նվիրաբերվել է պետությանը կոնկրետ սեփականատիրոջ կողմից։

- Կարծում եք՝ իշխանության բարի կամ սիրուն աչքերի՞ համար է Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցը նվիրել պետությանը։

- Հնարավոր է՝ բարի աչքերի համար․․․ (ծիծաղում է՝ խմբ․)։

- Կարծում եք՝ այդչափ տպավորվա՞ծ էր Նիկոլ Փաշինյանի «գեղեցիկ» աչքերով։

- Ամեն դեպքում, գործարքը նվիրաբերության գործարք է եղել պետությանը, եւ որոշման հիմքերը, իհարկե, ես չեմ կարող ներկայացնել, որովհետեւ դա, ըստ երեւույթին, որոշակի իրավական պրոցեսի արդյունքում է եղել, բայց, ամեն դեպքում, պետությունը նման օբյեկտներ կառավարելու խնդիր չունի։ Այսինքն՝ մենք կարծում ենք, որ նման գույքերը, որոնք ոչ պրոֆիլային են, այսինքն՝ պետական գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ չեն, դրանք պետք է փոխանցվեն մասնավոր սեկտորին՝ համապատասխան մրցութային գործընթացների արդյունքում, որպեսզի հետո այնտեղ իրականացվեն նոր ներդրումներ։ Եվ ինչու է աճուրդի կամ մրցույթի օտարման գործընթացը ձգձգվել մի փոքր․ դա ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ գույքի մեծ արժեքը, նաև՝ որոշակի խնդիրներ էդ շրջանում՝ ներդրումային միջավայրի հետ կապված, կորոնավիրուսի համավարակ, պատերազմ և այլն։

- Իսկ նոր նվիրատուներ չկա՞ն, որոնք կառավարության «սիրուն աչքերի» համար պատրաստ են գույք նվիրաբերել պետությանը։

- Նոր նվիրատուներ չկան, կա ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, որի արդյունքում բազմաթիվ հայցեր են ներկայացվել դատարան՝ դատախազության կողմից, եւ էդ գործընթացի արդյունքում, իհարկե, ակնկալում ենք նոր գույքերի վերադարձվելիություն։

- Հիմա, օրինակ, եթե Մոնումենտի դղյակներն այդ գործընթացի արդյունքում փոխանցվեն պետությանը, այդ գույքի հետ ինչպե՞ս է վարվելու պետությունը։

- Կտեսնենք գույքը, կհասկանանք իր օգտագործման համար պիտանելիությունը, վիճակը, շուկայական արժեքի գնահատում կիրականացնենք եւ անհրաժեշտության դեպքում, եթե այլ կարեւոր խնդիրներ չլինեն, կներկայացնենք օտարման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: