2016 թվականին շարունակելու ենք ԼՂ հակամարտության ուղղությամբ աշխատանքները. Ուորլիք
2016 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը: Տեղեկացնում է APA գործակալությունը:
Այս մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` շեշտելով, որ կարևորում է երկու երկրների նախագաների պարբերաբար հանդիպումները և արտգործնախարարների հետ այդ ուղղությամբ հարցերի քննարկումը:
«Մենք արտգործնախարարների հետ շարունակելու ենք լուծմանն ուղղված առաջարկների ընդունումը, շփման գծում և միջազգային տարբեր ասպարեզներում լարվածության թուլացմանն ուղղված քայլերը և ԼՂ հակամարտության շուրջ երկխոսության շարունակությանն ուղղված աշխատանքները»,- հայտարարել է Ուորլիքը: