Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի դեպք
Սաուդյան Արաբիան հաստատել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը, հաղորդում է սաուդյան գործակալությունը:
«Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարեց կապիկի ջրծաղիկի դեպքի հայտնաբերման մասին մի մարդու մոտ: Նախարարությունը վստահեցնում է, որ հիվանդին ցուցաբերվում է բժշկական օգնություն՝ հաստատված բժշկական չափորոշիչներին համապատասխան։ Բացի այդ, բացահայտվել են հիվանդի բոլոր կոնտակտները, և նրանցից ոչ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։