Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը․ Զախարովա
Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ սկսված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հերթական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը՝ ելնելով նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից»,- նշել է Զախարովան և ևս մեկ անգամ հիշեցրել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը երկար տարիների պատմություն ունեն: