Մոլդովայի շահերից է բխում Ռուսաստանի Դաշնության հետ լավ և փոխշահավետ հարաբերություններ փնտրելը. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոլդովան չպետք է վտանգ տեսնի Ռուսաստանում և նրա շահերից է բխում Մոսկվայի հետ փոխշահավետ հարաբերություններ փնտրելը։
«Այստեղ Ռուսաստանի համար ռիսկեր չկան։ Բայց այստեղ էլ Մոլդովան որեւէ վտանգ չպետք է տեսնի։ Սա լրիվ աբսուրդ է։ Հավանաբար, ինչ-որ մեկը դա համեմատելու է Ուկրաինայի հետ։ Այստեղ որոշ համեմատություններ բացարձակապես տեղին չեն»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Մոլդովան չի վերածվում հակառուսական կենտրոնի, ինչպես փորձեցին անել Ուկրաինայում։
Նա հավելել է, որ Քիշնևը այլ պատմություն ունի, և Մոլդովայի շահերից է բխում Ռուսաստանի Դաշնության հետ լավ և փոխշահավետ հարաբերություններ փնտրելը։