Աֆրիկայում անհայտ հիվանդությունից մահացել է 3 մարդ
Տանզանիայում անհայտ հիվանդության բռնկում է տեղի ունեցել, որն արդեն երեք մարդու կյանք է խլել։ Լուրը հրապարակել է BBC-ն։
Այժմ բժիշկները փորձում են պարզել, թե որն է եղել հիվանդության հարուցիչը։ Հիվանդության ընթացքը նման է Էբոլայի: Ընդհանուր ախտանշանները ներառում են ուժեղ ցնցումներ, գլխացավեր և ընդհանուր հոգնածություն: Միևնույն ժամանակ, հիվանդները թեստավորվել են, նրանց արյան մեջ Էբոլա կամ հարակից Մարբուրգի տենդ չի հայտնաբերվել։
Հիվանդությունն այժմ տեղայնացված է երկրի հարավում։ Բժիշկները դեռ չեն պարզել, թե ինչպես և որքան հեշտությամբ այն կարող է տարածվել: Իշխանությունները մարդկանց կոչ են արել հանգստություն պահպանել և դիմել բժշկի, եթե ախտանիշներ հայտնվեն: