Լիզ Թրասը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում կհակազդի Ռուսաստանին և կօգնի Ուկրաինային հաղթել
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքը կհակազդի Ռուսաստանին և կօգնի Ուկրաինային հաղթել։
Այս մասին նա հայտարարել է, երբ պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը Լոնդոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կշարունակեմ ազատ աշխարհն առաջ տանել՝ դիմակայելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ապահովելով Ուկրաինայի հաղթանակը», - ասել է Թրասը:
Նա նաև նշել է, որ կառավարությունում աշխատելիս բարդ որոշումներ է կայացրել: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը նշել է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները: