Համակարգային կոտուպցիան էսա՝ անում եք, գտնում եք, քողարկում եք ու թաղում եք. Մանուկյան (տեսանյութ)ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար, սակայն այլ խափանման միջոց է ընտրվել
«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետԱթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ին
Արխիվ

«Գլենդել Հիլզը» «թռավ», խաբված և թալանված բնակիչները մնացին «բորդյուրի՞ն»

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել. Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին:

Նշենք, որ դատարանը միանգամից երեք հայց էր քննում ընդդեմ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի:

Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության պաշտոնական կայքը նշում է, որ խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկն է և «Գլենդել Հիլզ»-ը շուրջ 5 տարվա բարեխիղճ և պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում կառավարական ու գործարար շրջանակներում ճանաչում ունի:

Նշենք, որ իր գործունեության ընթացքում «Գլենդել Հիլզ»-ը երբևէ չի ունեցել «բարեխիղճ և պրոֆեսիոնալ» ընկերության համբավ:

«Գլենդել Հիլզը»-ի զոհերից է աղետի գոտին, որտեղ անգամ նախագահ Սերժ Սարգսյանն էր նկատել անորակ ու կիսատ-պռատ աշխատանքները ևհանձնարարել էր արդեն շահագործման հանձնվող շենքերի թերությունները վերացնել: Բացի անորակ աշխատանքներից, շենքերում լուծված չէին ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման և սալօջախների տեղադրման հարցերը: Ընկերությունը ստիպված էր քանդել մոտ 30 հազար քմ գաջած պատերը և նորից գաջել: Նույն խնդիրն էր նաև Սպիտակում, որտեղ ընկերությունը շահագործման պիտի հանձներ 300 բնակարան, սակայն պարզվել է, որ շենքերի վերջին հարկերի առաստաղները կառուցվել են պենոպլաստից: Շատերին զարմացրել էր ոչ թե այն, որ առաստաղը պենոպլաստից է, այլ թե ինչպես են շինարարները հաջողել դրանք տանիք բարձրացնել:

«Գլենդել Հիլզը» խոստացել էր 2014թ-ին Սպիտակի տարածաշրջանի գյուղերում շահագործման հանձնել 255 տուն, սակայն մարդիկ այդպես էլ մնացին անտուն:

2004 թ.-ից Կառավարության տարբեր որոշումներում կարելի է հանդիպել «Գլենդել Հիլզի» ընկերությանը, որտեղ կառավարությունը գումարներ է հատկացրել շինարարական աշխատանքների համար:

Նշենք, որ հենց 2000-ականներից սկսվեց Երևանի կենտրոնի պատմամշակութային շենքերի քանդումը, շրջանառության մեջ մտավ «իրացման գոտի» անվանումը, որը ցանկացած կենտրոնի բնակչի մոտ անտունի ասոցիացիաներ է առաջացնում:

«Մեր ընկերության գլխավոր նպատակն է ապահովել հաճախորդների գումարների անվտանգությունը՝ որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում»,-ասվում է ընկերության պաշտոնական կայքում:

«Գլենդել Հիլզից» խաբված հարյուրավոր քաղաքացիներ ձևավորել են նախաձեռնող խումբ` իրենց խնդիրները լուծելու համար:

«Գլենդել Հիլզի» հետ գործ բռնած ընտանիքներից որոշներին բնակարանների վկայականները չեն հանձնվում, մյուսներից նախնական պայմանավորվածությունից ավել գումար են ուզում, որոշների շենքերն էլ անգամ կառուցված չեն, բայց բնակիչներին ստիպում են վճարել և բանկերի գումարը, և «Գլենդել Հիլզի» ստանձնած տոկոսները:

Անգամ ընկերությունից հայտնել են, որ իրացման գոտու բնակիչների նկատմամբ որեւէ պարտավորություն չունեն:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն Ֆիրդուսի տարածքի իրացման գոտու բնակիչների գույքի փոխհատուցման հետ կապված որեւէ պարտավորություն չունի»: Սրանք այն բնակիչներն են, ովքեր ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անում: Նրանց ժամանակին խոստումներ է տվել թե Տիգրան Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը:

«Գլենդել Հիլզ»-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հանրապետության քաղաքաշինական և բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև իրականացնում է պետական և սոցիալական նշանակության մի քանի խոշոր ծրագրեր»,- ասվում է կայքում և սա ճշմարտություններից մեկն է, քանի որ որտեղ պետական շինարարություն կա «Գլենդել Հիլզ»-ն այնտեղ է: Եվ այս ընկերությանն է կառավարությունը խոշոր գումարներ տրամադրում` կիսատ-պռատ կառուցելու, անտուն գյումրեցիներին և այլոց խաբելու համար:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ընկերության սեփականատերերից մեկը սփյուռքահայ Վահե Յաղուբյանն է, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Շրջանառվում էր նաև ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանի անունը:

Անգամ պետռեգիստրի կայքում մեր փնտրտուքը արդյունք չտվեց`«Գլենդել Հիլզ» անվանումով ընկերություն  գրանցված չկար: Ահա թե ինչու աշխատակիցները տեղյակ չեն, թե ով է ընկերության իրական սեփականատերը: