Փաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Հասարակություն

Գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվ տասնյակ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա շիրմաքարին (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 14-ին, լեգենդար «5-րդ բրիգադի» հրամանատար, Արցախի հերոս, «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է1956-ի հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս համայնքում։

Ծննդյան օրվա առիթով, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ նախագահ և, միևնույն ժամանակ, գեներալի տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, այցելել է Մանվել Գրիգորյանի շիրմին։

Գեներալի հիշատակը հարգելու և նրա շիրմաքարին ծաղիկներ դնելու էին եկել նաև տասնյակ քաղաքացիներ, ովքեր բարձր են գնահատում Մանվել Գրիգորյանի գործն ու նրա թողած հետագիծը։

 

Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։

1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար։ Այդ ջոկատը 1990 թվականին միավորվել է Էջմիածնի շրջանի գյուղերում ձևավորված կամավորական ջոկատներին և կոչվել Էջմիածնի կամավորական ջոկատ, որի ընդհանուր հրամանատար է նշանակվել Մանվել Գրիգորյանը։

1989 թվականի ամռանից հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն, Հախուլլու, Էդիլլու, Բլութան, Խրմանջուղ, Դուդուկչի, Աղբուլաղ գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարը։

Նույն թվականին, Խորհրդային Միության ներքին զորքերի կողմից,13 այլ կամավորական հայերի հետ ձերբակալվել է, բայց դեկտեմբերին կարողացել փախչել բանտարկությունից։

Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը, որը տեղի է ունեցել 1993 թվականի օգոստոսի 3-ից 31-ը։

Ռազմական գործողությունը սկսվել է ըստ նախօրոք մշակված պլանի։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները հրետանու աջակցությամբ երկու ուղղությամբ ճեղքում են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլու ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։

Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը, ճնշելով ադրբեջանական կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղի և Արաքսի ափ տանող խճուղու վրա։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքս գետից հեռու էր մոտ 15 կմ։

Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլու բրիգադի զորամասերը, որոնց ընդհանուր թվաքանակը տարբեր տվյալներով 4000-7000 էր, շրջապատման մեջ չընկնելու համար, օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։

Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլու շրջանը (մոտ 1380կմ2 տարածք) և Ջաբրայիլի շրջանը (մոտ 1050կմ2 )։

1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին։ 

1999 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին։ Այդ պաշտոնում նա վերընտրվել է չորս անգամ։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ կամավորականների միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

 

2018 թվականին իր ձերբակալությունից հետո՝ հունիսի 24-ին, «Երկրապահ կամավորական միությունը» կասեցրել է նրա նախագահությունը։

Մանվել Գրիգորյանը մահացել է 64 տարեկանում՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին։