Էստոնիայի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Նրա հետ միասին Էստոնիայի ողջ կառավարությունը հրաժարական կտա, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին:
Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Կալլասը օրակարգում ավելացրել է լրացուցիչ կետ, ըստ որի՝ նա պաշտոնապես հայտարարել է իր կամքով հրաժարական տալու որոշման մասին։ Վարչապետի հետ ամբողջ կառավարությունը հրաժարական է տալիս.
«Մեր կառավարությունը ձևավորվեց շատ դժվար պահին: Չնայած դժվար ժամանակներին՝ մենք բազմաթիվ բարի և մեծ գործեր ենք արել, որոնք ամրապնդել են էստոնական պետությունը և աջակցել մեր ժողովրդին»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։