Թուրքիայում անտառային հրդեհներ են
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Դատչա քաղաքի տարածքում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։
Մարման աշխատանքներին մասնակցում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հայտնում է Anadolu-ն։
Խոշոր հրդեհ է սկսվել հուլիսի 13-ին Մեսուդիե գյուղի մոտ։ Քամու պատճառով հրդեհն արագորեն տարածվել է այլ տեղերում ևս: Հրշեջներն այժմ փորձում են մեկուսացնել հրդեհները։ Հրդեհների մարման աշխատանքներն անձամբ վերահսկում է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրիշչին։