«Ժպտացեք, ձեզ նկարում են»․ փոխվարչապետն առաջարկեց «Ժպիտ» դնել նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի անունը, Փաշինյանն անզուսպ ծիծաղեց (տեսանյույթ)
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց ավելի կարճ անուն դնել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Առաջարկը դուր եկավ Նիկոլ Փաշինյանին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, ինչն առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը:
«Արդեն սկսվեց… փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, այն տրամաբանությամբ, որ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են»,- փորձեց կատակել Փաշինյանը: