Ուկրաինան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ «HIMARS» հրթիռներ ունենալու շուրջ
Ուկրաինան բանակցություններ է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ HIMARS հրթիռներ տրամադրելու շուրջ։ Այժմ Ուկրաինայի զինված ուժերը զինված են հրթիռներով, որոնք ունակ են խոցել մինչև 70 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին «United News»-ի եթերում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ֆյոդոր Վենիսլավսկին։
«Բոլոր մակարդակներում մեր պետությունը բանակցում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ մեզ HIMARS-ի հրթիռներ տրամադրելու շուրջ:
Այս հրթիռները կարող են խոցել թշնամու թիրախները ավելի մեծ խորությամբ, հետևաբար, կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները կան հեռահար հրթիռներ ձեռք բերելու համար»,- ասել է Վենիսլավսկին։