Ամբողջ արևմտյան աշխարհը կռվում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների միջոցով. Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը համաշխարհային պատերազմ է, որտեղ Արևմուտքը ուկրաինացի զինվորների օգնությամբ կռվում է Ռուսաստանի դեմ։ Նման հայտարարություն նա արել է չորեքշաբթի TV Pink-ին տված հարցազրույցում։
«Մենք պետք է հասկանանք, որ այն պայմաններում, երբ համաշխարհային պատերազմ է, պետք է թողնենք խոսակցությունները, որ սա տարածաշրջանային կամ լոկալ պատերազմ է: Ամբողջ արևմտյան աշխարհը կռվում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների միջոցով, սա գլոբալ հակամարտություն է»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը նույնպես ազդում է Բալկանների վրա, սակայն վստահեցրել է, որ Սերբիան կգործադրի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։