Դոնալդ Թրամփն արձագանքել է Իլոն Մասկին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի այն խոսքերին, որ հանրապետականն այլևս չպետք է վերադառնա իշխանության և մասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին։
Իր Truth Social սոցիալական ցանցում քաղաքական գործիչը խոսել է Մասկի Սպիտակ տուն կատարած այցի մասին:
«Երբ Իլոն Մասկը եկավ Սպիտակ տուն՝ աղաչելով ինձ սուբսիդավորել իր բազմաթիվ նախագծերը նա ինձ ասաց, որ մեծ երկրպագու է Իմ և Հանրապետական կուսակցության», - մեջբերում է Reuters-ը Թրամփի գրառման տեքստը։