Ռուսաստանը համաձայնվել է հրադադրի՝ կապված հացահատիկի փոխադրման հետ
Ռուսաստանը Ստամբուլում ուկրաինական հացահատիկի շուրջ բանակցությունների արդյունքում հրադադարի է համաձայնվել՝ ապրանքների փոխադրման տևողության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Թուրքիան ՄԱԿ-ի աջակցությամբ կստուգի փոխադրման մեջ ներգրավված նավերը՝ զենքի մաքսանենգությունը բացառելու նպատակով։
Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը ընդգծել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է դրական հայտարարություններ բանակցություններից հետո։