Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցանկություն են հայտնել միանալ BRICS-ին
Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցանկություն են հայտնել միանալ BRICS-ին։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով BRICS միջազգային ֆորումի նախագահ Պուրնիմա Անանդին։
Նրա խոսքով, այս երկրներն արդեն իսկ գտնվում են կոալիցիային միանալու գործընթացում։
«Բոլոր այս երկրները ցույց են տվել միանալու իրենց հետաքրքրությունը և պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել։ Կարծում եմ՝ սա լավ քայլ է, քանի որ ընդլայնումը միշտ դրական է ընկալվում, դա ակնհայտորեն կբարձրացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- ասաց նա։
Անանդի խոսքով՝ այս երկրների, ինչպես նաև հունիսի վերջին հայտ ներկայացրած Իրանի և Արգենտինայի միացումը հնարավոր է մոտ ապագայում, այդ թվում՝ 2023 թվականին ՀԱՀ-ում կայանալիք խմբի հաջորդ գագաթնաժողովում։ Նա ընդգծել է, որ ասոցիացիայի կորիզ հանդիացող բոլոր ներկայացուցիչները շահագրգռված են ընդլայնմամբ»։