Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

2005թ.-ից սկսած՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի տարածքներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այս պահին անշարժ գույքի շուկայում։ Ամենուր խոսում են մեծածավալ շինարարությունից, անշարժ գույքի մեծ պահանջարկից ու դրանով պայմանավորված՝ գների բարձրացումից։ Թովմասյանն ասաց, որ անշարժ գույքի շուկան այսօր գտնվում է պատմական ամենաբարձր ակտիվության փուլում։

«Հաշվի առնելով այն գործարքների քանակը եւ դիմումների քանակը, որը ստանում է Կադաստրի կոմիտեն այսօր, 2021-2022 թթ․ եղել են մաքսիմումի վրա ամբողջ անշարժ գույքի գրանցման գործընթացում։ Մենք 2021 թ․ սպասարկել ենք շուրջ 730 հազար դիմում, եւ գնումների այս ծավալը սպասարկվել է` Կադաստրի կոմիտեի աշխատակիցների քանակը չավելացնելով, միայն թվային օրակարգն ակտիվացնելով։ Եվ էդ 730 հազար դիմումները, հաշվի առնելով, որ 2018-19 թթ․ ունեցել ենք շուրջ 530 հազար դիմում, 200 հազարով ավելը ցույց է տալիս, թե ինչքանով է ակտիվացել անշարժ գույքի շուկան»։ 

- Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը։

- Տնտեսական ակտիվությամբ, որովհետև անշարժ գույքի շուկան ինքն իրենով չի կարող ակտիվանալ կամ անկում գրանցել, երբ որ չկա տնտեսական ակտիվություն։ Երբ տնտեսությունն սկսում է ակտիվանալ, համապատասխանաբար, ներդրումներն են սկսում ակտիվանալ, իսկ եթե կա ներդրում, չի կարող անշարժ գույքի ոլորտում էլ չլինել ներդրում։

- Իսկ այդ դիմումների մեջ շա՞տ են ապօրինի կամ ինքնակամ շինությունների օրինականացման դիմումները։

- Ինքնակամ շինությունների օրինականացման դիմումները Կադաստրի կոմիտեն չի ստանում, դրանք ստանում են համայնքները։ Բայց եթե հարցը վերաբերում է ինքնակամ շինությունների ծավալի ավելացմանը, ես կարող եմ ասել, որ սա էլ տնտեսական ակտիվություն է, որովհետեւ նախկինում մարդիկ ունեցել են ինքնակամ շինություններ ու գումար չեն ունեցել էդ ինքնակամներն օրինականացնելու։ Բայց մինչ այս Կադաստրի կոմիտեի հարթակում հաշվառված ինքնակամների քանակը չի գերազանցում 10 հազարը, եթե չեմ սխալվում, այսինքն՝ դա էն 200 հազարի մեջ լուրջ տոկոս չի կազմում։

- Իսկ միայն Երեւանո՞ւմ են գներն աճել, թե՞ նաև մարզերում։ 

- Բոլոր մարզերում որոշակի իմաստով դիտարկվում է գնաճ, բայց, եթե չեմ սխալվում, մաքսիմում գնաճը Երեւանից հետո Կոտայքում է։ Այնտեղ Երևանից հետո ամենաակտիվ շուկան է, այսպես ասած։

- Կոտայքի մարզում որտե՞ղ` տուրիստական զոնաներո՞ւմ։

- Ոչ միայն տուրիստական՝ ընդհանուր։ Կոտայքի մարզում առկա են լուրջ գյուղատնտեսական գոտիներ ևս, որտեղ միայն տուրիզմը չէ, այլ գյուղատնտեսություն եւ արտադրություն եւս կան։

- Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից են գալիս քաղաքացիներ եւ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում։ Կասե՞ք՝  վերջին երկու-երեք տարվա ընթացքում եղե՞լ են Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք փորձել են ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել եւ ձեռք են բերել։

- Տեսեք, ՀՀ օրենսդրությունը՝ սկսած երեւի իր ստեղծման օրվանից, արգելում է միայն գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերումն օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Ինչի՞ համար, որովհետեւ գյուղատնտեսական հողերը մեծ մակերեսներ են եւ, ընդհանրապես, գյուղատնտեսական հողերը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրա համար մենք դա, որպես այդպիսին, արգելված ենք համարում, եւ նպատակ էլ չկա այստեղ որեւէ փոփոխություն անել։ Ինչ վերաբերում է բնակարանների, բնակելի տարածքների, արտադրական զոնաների եւ այլնի մասին, էստեղ օրենսդրությունը որեւէ արգելք չի սահմանում։ Եվ սկսած 2005 թվականից՝  եղել են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի տարածքներ կամ արտադրական, հասարակական սպասարկման տարածքներ։ Թուրքիայի քաղաքացիների պարագայում 70 է քանակը՝ 2005-ից մինչ օրս, մաքսիմում գործարքների քանակը, եթե չեմ սխալվում, եղել է 2017 թ․, այն էլ չեն գերազանցել տասը՝ բնակարանների ձեռքբերման տեսանկյունից։ Բայց, միեւնույն ժամանակ, էդ որ ասում ենք՝ Թուրքիայի քաղաքացի, բոլորի կամ մեծամասնության ազգանունները վերջանում են «յան»-ով։ Այսինքն՝ հայեր են իրենք։

- Իսկ Ադրբեջանի քաղաքացիների մասո՞վ ինչ կասեք։

- Ադրբեջանի քաղաքացիների մեջ եւս կային այդպիսիները, որոնք հայեր են, բայց իրենք ունեցել են էդ անձնագիրը եւ էստեղ էլ եկել, համապատասխան ընթացակարգով ստացել են որոշակի փաստաթղթեր։

- Այսինքն՝ Ադրբեջանո՞ւմ բնակվող հայեր են։

- Ես չեմ կարող ասել՝ բնակվող են, թե բնակվող չեն, մենք չենք կարող դա տեսնել։ Էստեղ խնդիրն այն է, որ սա իրականում էն պրոբլեմը չէ, որ մենք դրա մասին խոսենք։ Էսօր, օրինակ, որոշակի երկրներում, երբ որ այլ պետության քաղաքացի գնում՝ անշարժ գույք է ձեռք բերում, ի՞նչ է տեղի ունենում՝ էդ ներդրման հիման վրա իրեն տալիս են համապատասխան կացության իրավունք։ Բացի դա, սա արտաքին աշխարհից որոշակի ֆինանսական միջոցների ներգրավում է նաեւ պետության տնտեսության մեջ։

- Իսկ ռազմավարական առումով խնդիր չե՞ք տեսնում՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ոչ բարեկամական հարաբերությունները, չնայած ձեր կառավարությունը գնում է բարեկամության։ 

- Չէ, տեսեք՝ խնդիրն ինչին է վերաբերում։ Ընդհանրապես, աշխարհում անշարժ գույքի ձեռքբերման տեսանկյունից, եթե մենք ասում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերը սահմանափակված են, եւ հնարավորություն չկա ձեռք բերել, բնակարանի գնումը որեւէ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչով է խնդիր առաջացնում Հայաստանի Հանրապետությունում։

- Կապիտալ են ունենում մեր երկրում, անշարժ գույք, կարող են մեր բնակֆոնդը զբաղեցնել, հատկապես որ ունեն մեծ ռեսուրսներ, քանակով շատ են, կարող են տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, ինչպես Աջարիայում է։

- Տնտեսական էքսպանսիան կապ չունի իրենց կողմից էստեղ անշարժ գույք ունենալու կամ չունենալու հետ։ Տնտեսական էքսպանսիան արդեն Կադաստրի կոմիտեի ոլորտը չէ, սա արդեն էկոնոմիկայի ոլորտ է, եւ էդտեղ պետությունը եթե կսկսի խնդիր տեսնել, համապատասխան գործիքներ կսկսի կիրառել։

- Իսկ պատերազմից հետո Ադրբեջանից կամ Թուրքիայից ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերե՞լ են։

- Միանշանակ՝ ոչ, ես նշեցի՝ 2017 թվականին է ամենաշատը ձեռք բերվել, այն էլ՝ տասը բնակարան։