Ադրբեջանում չեն կարողանում մարել անտառային հրդեհները
Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր անտառների զարգացման ծառայության ղեկավար Խալիգվերդի Հուսեյնովը հայտարարել է՝ Երեք օրվա ընթացքում Ադրբեջանը զրկվել է 22 հեկտար անտառից:
Հուլիսի 10-ից Շաբրանի և Խաչմազի շրջանների տարածքում երկու անտառային հրդեհ է բռնկվել։
Շաբրանի շրջանում հրդեհի բռնկման պատճառը ցորենի բերքահավաքից հետո դաշտում բռնկված կրակն էեղել, որն այնուհետեւ տարածվել է հարակից անտառաշերտին:
Հրդեհից ոչնչացված տեղամասերի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 50 հա, որից 20 - ը' անտառի տարածք է: