Իսրայել է ժամանել Բայդենը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը չորեքշաբթի վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բայդենին դիմավորել են Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական կառավարության այլ նախարարներ:
Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա: