«Սա այլևս ապագա չէ, այլ ներկա, դուք դեռ սպասեք ապագային». Նոյեմբերյանից Իջևան ճանապարհը Google-ի երթուղին ցույց է տալիս 165 կիլոմետր (ֆոտո)
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից մարզկենտրոն Իջևան գնալու google -ի կողմից այլևս առաջարկվող երթուղին չի տարբերվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից մարզկենտրոն Կապան փաստացի հասանելի երթուղուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հրապարակելով քարտեզ, որտեղ Նոյեմբերյանից Իջևան քաղաք հեռավորությունը ցույց է տալիս 165 կիլոմետր:
«Սա այլևս ապագա չէ, այլ ներկա։ Դուք դեռ սպասեք ապագային, քանի դեռ հանդուրժում եք թշնամու իշխանությունը մեր երկրում»։
