Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը. (տեսանյութ)
Անդրադարձ մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նշեց, որ այսօր բոլոր եկեղցիներում մատուցվում է սուրբ պատարագ: Նա մանրամասնեց, որ տոնը նշվում է Փրկչի ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:
«Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անվանակոչում են»,- ասաց քահանան:
Տեր Բաբկենը նաև ասաց, որ այս օրերին շատերն են նախընտրում մկրտել իրենց երեխաներին:
«Մկրտությունների թիվն ավելացել է: Ժողովուրդը, գիտակցելով անվանակոչության խորհուրդը, իր զավակներին բերում է Մկրտության: Քահանան մկրտվողին սրբի անուն է տալիս»,-ասաց Տեր Բաբկենը:
Նրա խոսքով՝ Տիրոջ մասին խոսելից պետք չէ Հիսուս ասել, փոխարենը՝ Փրկիչ Հիսուս, Տեր Հիսուս, Հիսուս Քրիստոս, ով միաժամանակ մարդ եւ Աստված է ճշմարտապես:
Մանրամասները՝ տեսանյութում