Գերմանիան օգոստոսի 1-ին կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ին՝ նավթից
Գերմանիան օգոստոսի 1-ին ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ ռուսական նավթից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլերի տնտեսական հարցերով օգնական Օլաֆ Շոլցի՝ Յորգ Կուկիսին։
«Յուրաքանչյուրը, ով ծանոթ է Դրուժբա նավթամուղի պատմությանը, որն արդեն խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, գիտի, որ այդ կախվածությունից ազատվելը մանրուք չէ, բայց դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից»,- ասել է Կուկիսը՝ ելույթ ունենալով Սիդնեյի էներգետիկ ֆորումում:
Նրա խոսքով՝ այժմ Գերմանիայի համար դժվարը կլինի ռուսական էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք գտնելը։ Դրա համար Գերմանիան արագորեն զարգացնում է տերմինալներ՝ կրճատված բնական գազ ստանալու համար։ Կուկիսը հավելել է, որ ԱՄՆ-ն ու Կատարը միասին կարող են Եվրոպային տրամադրել մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ՝ LNG-ի տեսքով, սակայն դա դեռ բավարար չէ ռուսական գազին փոխարինելու համար։