Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու
Քաղաքականություն

Արարքի որակումը նոր քրեական օրենսգրքին «համապատասխանացնելու» պրակտիկան անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան

Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով (․․․) այլ բան նախատեսված չէ» (տե՛ս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մաս)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:

 «ՀՀ քր․ օր․-ի 8 -րդ հոդվածի 1-ին մասում նշված է․

«Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։ Այս ընդհանուր կանոնը չի գործում, երբ առկա է օրենքին հետադարձ ուժ տալու (այդ թվում` ապաքրեականացնելու) հարց։

ՀՀ քրեաիրավական պրակտիկայում տասնամյակներ շարունակ գերակայել է այն մոտեցումը, որ դատավորը, դատական ակտ կայացնելիս, չի կարող կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտը կայացնելու պահին ուժը կորցրած օրենքը։ Այս պրակտիկան՝ արարքի կատարման պահին օրենքի գործողության ընդհանուր նորմը և օրենքի հետադարձ ուժի մասին բացառություն նախատեսող կանոնը իրարից չտարանջատելու հետևանք է։

Ավելին, այլ իրավակարգերում նույնիսկ օրենքի հետադարձ ուժի կանոնը ունի բացառություն, օրինակ՝ ժամանակավոր օրենքների (ռազմական գործողությունների կամ տնտեսական ճգնաժամերի ժամանակ գործող օրենքների) պարագայում, եթե այլ բան նախատեսված չէ, ապա ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն պետք է կիրառվի բոլոր արարքների նկատմամբ, որոնք կատարվել են այդ օրենքի գործողության ժամանակ (հիմնավորումները տե՛ս Фристер Гельмут. Уголовное право Германии. Общая часть : пер. с нем. 5-е изд. – М. : Инфотропик Медиа, 2013. էջ 80-81):

Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե դատավորը, դատական ակտ կայացնելիս, արդյոք կարո՞ղ է կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտի կայացման պահին ուժը կորցրած քրեական օրենքը։ Հարցի պատասխանը դրական է․ եթե բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները կամ օրենքով հատուկ նախատեսված այլ կարգավորումներ, ապա դատավորը, դատական ակտ կայացնելիս, պետք է կիրառի արարքը կատարելու (նյութաիրավական հարաբերությունների ծագման) պահին գործող օրենքը։

Այսինքն՝ դատարանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մասով և ՀՀ քր․ օր-ի 8-րդ հոդվածի 1-ին մասով (չխառնել՝ օրենքի հետադարձ ուժի մասին ՀՀ քր․ օր․-ի 9-րդ հոդվածի հետ), դատական ակտի եզրափակիչ մասում պետք է նշի․ «Պողոսյանին մեղավոր ճանաչել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քր․ օր-ի X հոդվածով (2003թ․ խմբագրությամբ, ուժ կորցրած 2022թ․)․․․»։

Նախ՝ նման իրավիճակում մեղադրողը չունի մեղադրանք փոխելու իրավական և փաստական հիմքեր, ուստի մեղադրանքը փոխելու ինստիտուտը կիրառելի չէ։

Երկրորդ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նյութական և դատավարական օրենքներով նախատեսված չէ այսպես կոչված «արարքը համապատասխանեցնելու» ինստիտուտ։ Այն քրեակատարողական իրավունքի տիրույթում է։

Երրորդ՝ շատ են շահարկում մեղադրյալի պաշտպանության իրավունքը։ Այս կապակցությամբ նշենք, որ մեղադրյալը պաշտպանվում է ոչ թե ՀՀ քր․ օր․-ի հոդվածի համարակալումից (թվից), այլ մեղադրանքի քրեաիրավական որակումից։ Ուստի, եթե նոր օրենքով հանցակազմի բովանդակությունը, ըստ էության, չի փոխվել, այսինք՝ բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները, ապա հոդվածի համարակալման փոփոխությունը կամ հոդվածի նախադասության զուտ շարադասության փոփոխությունը ինքնին չի կարող ներգործել պաշտպանության իրավունքի վրա։

Այնուամենայնիվ, «արարքը համապատասխանեցնելու մասին» պրակտիկան այն աստիճան է արմատացած դատավորների և դատախազների մտածողության մեջ, որ այն հնարավոր չի եղել փոխել ո՛չ 2008թ․ (երբ աշխատում էի դատախազությունում), ո՛չ էլ ներկայումս հնարավոր կլինի այն փոխել»,-գրել է Ղամբարյանը: