Ադրբեջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել
Ադրբեջանի տարբեր շրջաններում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում: Այս մասին տեղեկացնում են meydan.tv և azadlig.az կայքերը:
Հունվարի 12-ին բնակիչները, բողոքելով ապրանքների գրեթե կրկնակի թանկացման դեմ, դուրս են եկել փողոց և փակել Բաքու-Աստարա ավտոճանապարհը: Ոստիկանները ցրել են ցուցարարներին, սակայն այսօր առավոտյան լարվածություն է առաջացել Սիյեզե շրջանում: Բնակիչները հավաքվել են շրջանի կենտրոնում և բողոքի ակցիա անցկացրել: Սև դիմակներով ոստիկանները փորձել են ցրել ցուցարարներին: Որոշ տվյալներով մոտ 50 հոգի ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն: Ձերբակալվածների ինքնությունը դեռևս հայտնի չէ, բայց ցուցարարների խոսքերով նրանց շարքերում լրագրողներ էլ կան:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մանաթի կտրուկ արժեզրկումը տնտեսական խնդիրներ է առաջացրել Ադրբեջանում և մեծ դժգոհությունների տեղիք է տալիս բնակչության շրջանում: