Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Իհարկե, մենք պետք է պարտություն կրեինք. Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին: Բայց եթե իշխանություններն այդ մասին գիտեն, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, երբեմնի գեներալ Գագիկ Մելքոնյանից, ով նախ մանրամասնեց.

- Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչեւ պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս սխալ պլան է մշակվել: Այսինքն, թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25–35 կիլոմետրի վրա, եւ այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է: Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք:

Իսկ թե երբ ե՛ւ Օնիկ Գասպարյանը, ե՛ւ մյուս մեղավորները պատասխան կտան դատարանի առաջ, ապա ասեմ, որ այդ օրը շատ–շատ մոտ է: Այս պահին ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլոր ուղարկված փաստաթղթերը, որոնք դեռ շատ մեծ բացահայտումներ են ջրի երես հանելու: Երբ ԱԺ քննիչ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այդ ժամանակ բոլորը, ըստ արժանվույն, պատասխան են տալու։

- Իսկ ի՞նչ ընթացքի մեջ են առհասարակ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները:

- Առաջին` ուսումնասիրությունների փուլը արդեն ավարտին է մոտենում, սեպտեմբերից արդեն կհրավիրվեն կոնկրետ մարդիկ հարցաքննվելու:

- Իսկ եթե կոնկրետ մարդիկ հրաժարվե՞ն ներկայանալ:

- Համապատասխան օրենք է ընդունվելու, որ եթե չգան, իրենք պատասխանատվության են ենթարկվելու:

- Պարոն Մելքոնյան, անդրադառնանք նաեւ սահմանային լարվածությանը, որը այլեւս պարբերական բնույթ է կրում: Ու սա այն դեպքում, երբ մենք գնում ենք դեպի «խաղաղության դարաշրջան»:

- Երեսուն տարի մենք գտնվում ենք լարվածության մեջ. ինչքան գոյություն ունի Ադրբեջանը, մենք գտնվելու ենք լարվածության մեջ, սահմաններին կրակոցներ են լինելու, միջադեպեր են լինելու: Դրա համար մեր զինվորները պետք է հնարավորինս զգույշ լինեն: Մենք երբեք չենք հավատում Ադրբեջանի անկեղծությանը, որովհետեւ իրենք անկեղծ չեն, իրենք միշտ խաբել ու խաբելու են: Իրենք կրակում են, բայց աշխարհին ցույց են տալիս, որ կրակողները մենք ենք: Դրա համար մենք պետք է ուշադիր, դանդաղ տեմպերով կարողանանք հասնել խաղաղության ու էդ ընթացքում զոհեր չտանք:

Հ.Գ. Իհարկե, այս ամենից հետո չէ՞ որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ է նշանակել Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Գասպարյանն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին, ակնհայտ էր դեռ նրա նշանակման պահին: Եվ նման կադրին նշանակելու, առհասարակ՝ բանակում խայտառակորեն վատ կադրային քաղաքականության համար Փաշինյանը պատասխան չի՞ տալու: Ի վերջո, Գագիկ Մելքոնյանը պնդում է, որ հենց այդ կադրերի սխալ պլանավորման արդյունքում է, որ պատերազմը տանուլ ենք տվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: