Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մինչ այս պահը արցունքաբեր գազից եղբայրս չի տեսնում․ Գևորգ Պետրոսյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։

Դատախազը ձերբակալվել էր։ Սակայն որոշ ժամանակ անց նրան ազատ էին արձակել՝ հարուցելով Դանիել Իոաննիսյանի վրդովմունքը։ Դատախազությունը, պարզվեց, համարել է, որ Պետրոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։ Դանիել Իոաննիսյանը, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության «պապան» է, ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։

Թե իրականում ինչու է Դանիել Իոաննիսյանն այսքան ներգրավված պարեկների աշխատանքներում, ինչու է իր «քիթն» անվերջ խոթում նրանց աշխատանքի մեջ, պարզ չէ։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, փորձեցինք պարզել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից, որի անունն այս միջադեպի առումով շատ շահարկվեց:

- Պարոն Պետրոսյան, Ձեր եղբոր մասնակցությամբ հայտնի միջադեպից հետո Դանիել Իոաննիսյանը բավականին զայրացել է եւ բարձրագոչ հայտարարություններ է անում՝ հիշատակելով Ձեր անունը: Ինչո՞ւ է նա այսքան ներգրավված պարեկների հետ կապված աշխատանքներին:

- Դե, հավանաբար, պարեկների մեջ սիրեկաններ ունի: Իրականում առանձնապես մեծ դեպք տեղի չի ունեցել: Գործի քննությունն ընթացքի մեջ է, եւ, հավանաբար, պարեկների շրջանում կլինեն որոշ կալանավորումներ, որովհետեւ նրանցից ոմանք իրենց լիազորությունները գերազանցել են: Դանիել Իոաննիսյանն անձնական նկատառումներով անհիմն կերպով խառնվում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չպետք է խառնվի: Նա այնքան հեռու է իրավաբանությունից, այնքան անգրագետ է, որ կանգնում ասում է` մոռացել էի դիմակ դնել, առանց դիմակի մեքենա եմ վարել, ապա ոստիկաններին ասել եմ, որ ինձ տուգանեն, էլ ի՞նչ եք սպասում այդ մարդուց: Դա նույնն է, թե մի օր վեր կենաս-գնաս ոստիկանություն ու ասես` հինգ օր առաջ հարբած վիճակում մեքենա եմ վարել, խնդրում եմ ինձ տուգանեք: Սա խոսում է նրա իրավագիտակցության մասին: Հիմա էլ առանց ամաչելու իրեն իրավապաշտպան է հռչակել, նրա պաշտպանած իրավունքն ի՞նչ պետք է լինի: Այդպիսի մարդուց ամեն ինչ սպասելի է:

- Նշում եք, որ պարեկներից ոմանք գերազանցել են իրենց լիազորությունները եւ հնարավոր է ձերբակալվեն: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք:

- Առանց անհրաժեշտության անհամաչափ ուժ են կիրառել: Արցունքաբեր գազ են օգտագործել, եւ մինչ այս պահը եղբայրս չի տեսնում: Ու ինչի՞ համար` հոծ գիծը հատելու: Եղբայրս միջոցառման է եղել, ճանապարհին վատ է զգացել, մտել է դեղատուն եւ «Էսկարդ» հանգստացնող դեղամիջոց գնել, «Էսկարդի» մեջ կա նաեւ ալկոհոլային մաս: Դրա հիման վրա եղբորս հետեւից եկել են, եղբայրս էլ ասել է՝ եկեք իմ հետեւից տուն, ես ինձ վատ եմ զգում: Սրանք էլ իրենց հերթին զանգել ու չորս լրացուցիչ ոստիկան են կանչել, եկել են ու բակում` երեխաների աչքի առաջ, անգամ ձայնագրություններ կան, զոռով տարել են բաժին, ուժ կիրառել եւ այլն: Դանիել Իոաննիսյանը հիմա խրախճանքի մեջ է, որ Գևորգ Պետրոսյանի եղբորը կարողացել է ցավ պատճառել, այդքան մի բան:

- Իսկ Ձեր հանդեպ այդ անթաքույց ատելությունն ինչո՞վ է պայմանավորված:

- Պայմանավորված է նրանով, որ ես միշտ հանդես եմ եկել իր անգրագիտությունների մասին խոսելով: Անգամ ինձ դատի է տվել, այս պահին գործը վերաքննիչ դատարանում է: Իբր թե ես իր պատիվն ու արժանապատվությունն եմ վիրավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: