ԱՄՆ-ն հայտնում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին սպանելու մասին
ԱՄՆ զինվորականները ավիահարվածի արդյունքում սպանել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի օրը ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը կրակել են «Իսլամական պետության» երկու «բարձրաստիճան ներկայացուցիչների» վրա Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
«Մահեր ալ-Ագալը՝ ԻՊ-ի հինգ առաջնորդներից մեկը և Սիրիայում ԻՊ-ի առաջնորդը, սպանվել է այս հարվածի հետևանքով: Հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է ԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյան, ով սերտ կապեր ունի Մահերի հետ»,- ասված է հայտարարության մեջ: