Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին ցուցումներ են տրվել
Հուլիսի 12-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։
Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։