Վարազդատ Հարոյանը` «Անորտոսիս»-ի ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը երկու տարվա պայանագիր է կնքել Կիպրոսի «Անորտոսիս» ֆուտբոլային ակումբի հետ։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը հուլիսի 4-ին էր հեռացել էր իսպանական «Կադիս»-ից: Պայմանագիրը խզվել էր ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ: «Կադիս»-ի կազմում Հարոյանը 19 խաղի է մասնակցել: