Խորվաթիայի անդամակցումը եվրոյի գոտուն հաստատվել է ԵՄ-ի խորհրդի կողմից
Եվրամիության խորհուրդը, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով, հաստատել է 2023 թվականի հունվարի 1-ից եվրոյի գոտուն Խորվաթիայի անդամակցման որոշումը: ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության՝ հուլիսի 12-ին հրապարակված հայտարարության մեջ այս առթիվ ասված է.
«ԵՄ-ի խորհուրդն ընդունել է անհրաժեշտ իրավական ակտերը: Խորվաթիան կդառնա Եվրամիության 20-րդ երկիրը, որն անդմակացում Է եվրոյի գոտուն»,- ասված է փաստաթղթում:
ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ մինչ այդ որոշումը հաստատել են ԵՄ-ի գագաթնաժողովը՝հունիսի 24-ին եւ Եվրախորհրդարանը՝ հուլիսի 5-ին: