Մոսկվայի վրա հարձակո՞ւմ են նախապատրաստում․ ի՞նչ է անկնարկել Լուկաշենկոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 11-ին կայացած հեռախոսազրույցի մանրամասների մասին: Այս մասին հայտնում է «БелТА»-ն:
Նրա խոսքով՝ ինքը Ռուսաստանի նախագահի հետ մանրամասն քննարկել է այն փաստը, որ արևմտյան պետությունները Մոսկվայի վրա հարձակվելու ծրագրեր են մշակում։
«Վերջերս մշակվել են Ռուսաստանի վրա հարձակման ռազմավարական ծրագրեր։ Իսկ հարվածի հիմնական ուղղությունը (պատմությունը կրկնվում է) Ուկրաինայի և Բելառուսի միջով է»,- նշել է Լուկաշենկոն։