Վլադիմիր Պուտինը կմեկնի Իրան
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Իրան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան»,- ասվում է գործակալության Twitter-ի գրառման մեջ։