Կենսաթոշակները նախատեսվում է բարձրացնել 6000 դրամով՝ երկու փուլով․ Սոցապնախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ 2023թ․-ին նախատեսում են երկու փուլով կենսաթոշակները բարձրացնել` 6000 դրամով։ Նախարարությունում համապատասխան միջոցառումներ են քննարկվում։
«Ցանկացած տեսակի բարձրացում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի, նախ պետք է բխի երկրի մակրոտնտեսական, ֆինանսատնտեսական ցուցիչներից։ 2022թ.-ի բարձրացումները, ըստ էության, բխել են հենց ֆինանսատնտեսական ցուցիչներից, քանի որ չմոռանանք, որ հետպատերազմյան շրջան էր»,- նշեց Մկրտչյանը։