Բելառուսը սկսում է նոր զորավարժություններ
Բելառուսի հարավում հուլիսի 12-ից 14-ը կանցկացվի հրամանատարաշտաբային զորավարժություն Ժլոբինի շրջանի տարածքային զորքերի հետ, կկիրառվի ռազմական դրության միջոցառումներ, հաղորդում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զորավարժության նպատակն է գնահատել տարածքային զորքերի պատրաստվածությունը մարտական պատրաստության առաջադրանքներ կատարելու ժամանակ, պահեստազորի սպաների հմտությունները կատարելագործել հրամանատարական կետում և ղեկավարել ենթակա անձնակազմը տարածքային գործողություններում»,- ասվում է զեկույցում։