Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Հասարակություն

Ոտքը կորցրած լեյտենանտի հաշմանդամության կարգը փոխել են ու զրկել հատուցումից. նա բաց նամակով դիմել է պատկան մարմիններին

Արցախյան վերջին պատերազմում ոտքը կորցրած Արամ Քալանթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է՝ զրկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրամադրվող հատուցումից։

Նա բաց նամակ է հասցեագրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Զինծառայողների Իրավունքների Պաշտպանության Ասոցիացիային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Միասնական սոցիալական ծառայությանը, ՀՀ կառավարության ու մի քանի ԶԼՄ-ների.

«Ես, Արամ Քալանթարյանս, ծնված 1975 թվականին, հանդիսանալով գործող պահեստազորի սպա, լեյտենանտ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել եմ պաշտպանելու հայրենիքս։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել եմ, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել եմ 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում։
Նշեմ, որ և' Հիմնադրամից, և' ՊՆ Սոցապ բաժնից ստացել եմ հավաստիացում, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում, անընդմեջ։

Այժմ, մեկ տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2րդ կարգը փոխարինվել է 3րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել է նաև Հիմնադրամի հատուցումները։ Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար Սոցապ Նախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ կարգ է սահմանվում` եթե այլ, ուղեկցող հիվանդություններ չկան։

1. Փորձաքննիչ բժիշկներն այդպես էլ հոդաբաշխ կերպով չկարողացան բացատրել, թե ինչպես է մի վերջույթ կորցրած անձնավորության կարգավիճակը հավասարեցվում խրոնիկական ճնշում ունեցող անձի կարգավիճակին

2. Հնչեց արտահայտություն, որ «դե վերքը լավացել է, դուք միանգամայն աշխատունակ եք», կարծես խոսքը սովորական վերքի մասին էր, և ոչ թե բացակայող վերջույթի, որը վերականգնման ենթակա չէ և ցմահ սահմանափակում է հանդիսանում

3. Հաշմանդամության կարգը որոշելիս բացարձակապես հաշվի չի առնվում այն փաստը, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։ Բոլոր նմանատիպ վիրավորում ունեցող անձիք նաև կրել են կոնտուզիա և ունեն հետ-տրավմատիկ ստրես, որոնք երկարաժամկետ, անդառնալի հետևանքներ են թողնում, օրինակ`անքնության և նյարդային խնդիրներ

4. Հաշվի չի առնվում նաև այն, որ չնայած շարժունակություն ապահովող պրոթեզի առկայությանը (որն, ի դեպ, տրամադրվել է Ethernal Nation հիմնադրամի, և ոչ թե ՀՀ միջոցներով), վերջույթից զրկված անձիք զգալի սահմանափակումներ ունեն ինչպես կենցաղում, այնպես էլ հասարակական վայրերում, ինչպես նաև այն փաստը, որ պրոթեզները նախատեսված չեն մշտական կրման համար և օրվա մի մասի ընթացքում տեղաշարժման այլ միջոցներ ենք կիրառվում (սայլակներ, հենակներ, և այլն)

Սրանք մի քանիսն են միայն այն անարդարության ցանկից, որին հենց հիմա բախվում են վերջին պատերազմի մասնակից զինհաշմանդամները։

Կոչ եմ անում։

Սոցապ և ՊՆ Նախարարություններին` շտապ և արտահերթ կարգով վերանայել զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչները, վերանայել մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, վերականգնել Հիմնադրամի հատուցումները։

Բժիշկ փորձագետներին` արտահայտել իրենց կարծիքն այս աղաղակող անարդարություն դեմ, հասկանալով հանդերձ, որ միգուցե ձեր մեջ աշխատանքից զրկվելու վախեր ունեք։ Մի սահմանափակվեք միայն «մենք ամենայն հարգանք ունենք կռված տղաների նկատմամբ» արտահայտությամբ։

Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին` տեր կանգնել իրենց հիմնական առաքելությանը` ֆինանսապես կանգնել հայրենիքի պաշտպանության ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած զինծառայողների կողքին, հասկանալով հանդերձ, որ հատկապես վերջին պատերազմից հետո հիմնադրամի միջոցների անբավարարության խնդիր կա։ Մեկ տարի առաջ դուք ինքներդ էիք հերթական շահառուների ցուցակ հրապարակելիս շեշտում, որ հատուցումները տրամադրվելու են 20 տարի անընդմեջ։

Լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին` լայնորեն լուսաբանել խնդիրը և հետևողական լինել դրա լուծմանը։

Այս անարդարության զոհ դարձած բոլոր զինհաշմանդամներին` լռելու ու համակերպվելու փոխարեն, բարձրաձայնել անարդարության մասին բոլոր հնարավոր միջոցներով։

Մնացած ազգաբնակչությանը` տարածել այս կոչը հնարավոր բոլոր միջոցներով։

Ի վերջո, պետությունը պետք է սովորի տեր կանգնել հայրենիքի համար մահվան աչքերին նայած և առողջությունից զրկված իր քաղաքացիներին։ Մենք այնքան էլ շատ չենք, և ցանկության դեպքում անհրաժեշտ միջոցներ կգտնվեն, չնայած կոչն ավելի շատ արդարության վերականգնման մասին է։

Հարգանքով,

Արամ Քալանթարյան` 2020 թվականի պատերազմի զինհաշմանդամների անունից»։